Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են․ էմանուել Մակրոն
Քաղաքականություն
24.04.2024 | 11:10Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այդ մասին նագրառում է արել X-ի իր էջում։
«Ֆրանսիան այսօր նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Հարգենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։