Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին հերթական ժխտողական ուղերձով է հանդես եկել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքին և հայ համայնքին (նա ուղերձ է հղում 2012 թվականից)։ Պատրիարքարան ուղարկված ուղերձն ընթերցվելու է այսօրվա պատարագի ժամանակ։ Թուրքիայի նախագահը, ինչպես սպասվում էր, կրկին ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը։

«Այսօր ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում իրենց կյանքը կորցրած Օսմանյան կայսրության հայ քաղաքացիներին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ժառանգներին։ Ես աղոթում եմ օսմանյան հասարակության բոլոր անդամների համար, որոնք զոհվել կամ նահատակվել են հակամարտությունների, ապստամբությունների, ավազակային շարժումների և ահաբեկչական հարձակումների հետևանքով: Օսմանյան հողերում Առաջին համաշխարհային պատերազմի պատճառած ավերածությունները խորը հետք են թողել մեր հիշողություններում։ Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով»,- նշել է Էրդողանը։

Նա պնդել է, թե, իբր, «Թուրքիայի հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը, որոնք հարստացրել են Անատոլիական հողերը իրենց մշակույթով ու այլ գործերով, այսօր էլ երաշխավորված են»։ Ըստ Էրդողանի՝ «թույլ չեն տալիս և թույլ չեն տա, որ թեկուզ մեկ հայ քաղաքացի իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգա իր հայրենիքում»։

«Կարևոր է, որ մենք անդրադառնում ենք պատմության իրադարձություններին մտքի, խղճի և գիտության առաջնորդության ներքո՝ թույլ չտալով արմատական ​​դիսկուրսներ, մարգինալացում և ատելության լեզու: Կարեկցանքի հաստատումը, առանց մեր ազգային հիշողության մեջ դաջված իրադարձությունները տարբերելու, կկանխի նաև ատելության սերմերի արմատավորումը։ Մենք հավատում ենք, որ աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից ապագա սերունդներին պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք մենք կքաղենք մեր ընդհանուր ցավից»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։