Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից, հայտնել է Interfax-Ukraine-ը՝ հղում անելով երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին: Ըստ այդ տեղեկությունների՝ հրաժարականի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Զալուժնիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների՝ Զելենսկին հրամանագիր է ստորագրել ԶՈւ գլխավոր հրամանատարին պաշտոնանկ անելու մասին, …

