ԵՄ-ն դատապարտել է Վրաստանում ցուցարարների նկատմամբ բռնությունները

Լուրեր

09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խստորեն դատապարտել է վրացական իշխանությունների բռնությունը Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ, որոնք քննադատում են երկրի կառավարությունը՝ կապված «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վրաստանը հանդիսանում է ԵՄ անդամակցության թեկնածու, և ես կոչ եմ անում նրա իշխանություններին՝ ապահովել խաղաղ հավաքների իրավունքը։ Նրանց ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է»,- գրել է Բորելը X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ Թբիլիսիում գիշերը ոստիկանությունը ձերբակալել է ցույցերի 63 մասնակցի։

Ցուցարարները բարիկադներ են տեղադրել խորհրդարանի մոտակայքում։ Հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել մարդկանց, կիրառել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Ցուցարարները ցրվել են, կարճ ժամանակ անց՝ կրկին վերադարձել։ Ռուսթավելի պողոտայում գիշերը մի քանի հազար մարդ է մնացել։

Առավոտյան ոստիկանությունը դադարեցրել է ցուցարարներին ցրելու փորձերը և կենտրոնացել խորհրդարանի մուտքերի պահպանության վրա: Մնացած ցուցարարները զբաղեցրել են շենքի դիմացի տարածքը, բարիկադներով բաժանվել հատուկ ջոկատայիններից։