Ալիևը Ֆրանսիային ու Եվրոպայի մի շարք այլ երկրների մեղադրել է «նեոգաղութատիրության մեջ»

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, իբր, «եվրոպական մի շարք խոշոր երկրների կողմից իրականացվող նեոգաղութատիրության քաղաքականությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին»։

«Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության գործելակերպի վրա։ Սա հանգեցնում է բռնի ձուլման, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, Ֆրանսիայի ավելի քան տասը անդրծովյան տարածքներում։ Սա անընդունելի է, դրան պետք է վերջ տրվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը Բաքվում միջազգային համաժողովի ժամանակ։

Ալիևը նշել է, թե «անընդունելի է, որ 21-րդ դարում եվրոպական որոշ խոշոր երկրներ այլ երկրների վերաբերվում են որպես գաղութների»։

«Երբ մենք բարձրացրինք այս հարցը միջազգային մակարդակով, ինչպես նաև Չմիավորման շարժման մեր նախագահության ժամանակ, մենք դա արեցինք ոչ թե այն պատճառով, որ դեմ ենք որևէ երկրի, այլ այն պատճառով, որ պաշտպանում ենք արդարությունը և միջազգային իրավունքը»,- ասել է նա։

Այսպիսով, Ալիևը շարունակում է Բաքվի հակաֆրանսիական քաղաքականությունը, որն իրականացվում է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանը կալանավորել է Ֆրանսիայի քաղաքացու՝ մեղադրելով, իբր, լրտեսության մեջ, ինչպես նաև ֆրանսիական դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել ու վտարել երկրից։ Հակաֆրանսիական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է իրականացնում։

Բաքվի նմանատիպ քայլերը հաշվի առնելով՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ապրիլի կեսերին հայտնել էր, որ հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Փարիզը հայտնել էր, որ դա կապված է վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից երկու երկրների հարաբերությունները վնասող միակողմանի գործողությունների հետ։ Նախօրեին Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Բաքու։

Էմմա Չոբանյան