ԱՄՆ դեսպանատունն առաջին անգամ Անկախության հռչակագրի ընդունման 247-րդ տարեդարձը մայրաքաղաքից զատ նշել է նաև Գյումրիում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Տոնակատարության պատվավոր հյուր է եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Մարզպետը շնորհավորել է դեսպանին, ներկաներին ու ԱՄՆ ժողովրդին տոնի առթիվ և նշել, որ ուրախ է արձանագրելու, որ նման միջոցառում անցկացվում է Շիրակի մարզկենտրոնում։ «Այսօր կարևոր …