Կա վտանգ՝ Ադրբեջանը և ՌԴ-ն Փաշինյանին գայթակղիչ առաջարկ անեն, ռեգիոնը Արևմուտքից մեկուսացնելու․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

Վրաստանում, որը հաճախ նաև ՀՀ-ի ռեգիոնալ դաշնակիցն է համարվում ժողովրդավարության առումով, հուժկու բողոքի ակցիաներ և բախումներ են տեղի ունենում։ ԱԺ շենքի առջև հավաքված ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ:  Նաև ձերբակալություններ և վիրավորներ են եղել։  Ինչո՞ւ է Վրաստանի իշխանությունը ընդունում «Ռուսական օրենք» անունով հայտնի «Օտարերկրյա գործակալների» օրենքը, ինչի չեղարկման պահանջ է դրվում։ Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը պնդում է, թե մեկ ռացիոնալ և բոլորի կողմից ընդունելի պատասխան չկա այս հարցին, սակայն նա թվարկում է որոշ վարկածներ․

«Ամենաակնհայտ վարկածն այն է, որ Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում է ընտրությունների, ցանկանում է համոզիչ հաղթանակ տանել «Վրացական երազանք» կուսակցության հետ, և ցանկանում է հնարավորինս չեզոքացնել կամ ռեսուրսազրկել այն կառույցներին, որոնք նույնիսկ քաղաքական չեն։ Դրանք քաղհասարակության կազմակերպություններ են, մեդիաներ, ուղեղային կենտրոններ»։ Բորիս Նավասարդյանը նշեց, որ Վրաստանում տեղի ունեցողը կարող է տեղավորվել նաև Հարավային Կովկասը Արևմուտքից մեկուսացնելու Ռուսաստանի և Ադրբեջանի ծրագրերի հետ։

ՀՀ-ի եվրաինտեգրման պրոցեսը հաճախ է փոխկապակցվում Վրաստանի հետ։ Եվ ունենք տեղեկություններ, որ ՀՀ-ն ԵՄ կառույցներում լոբբինգ է արել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու հարցում։ Փոխարենը՝ Վրաստանը թույլատրում է ՀՀ զենք մտցնել։ Վրաստանի՝ ՌԴ-ի ճամբարում հայտնվելը կփակի՞ ՀՀ-ի եվրոպական հեռանկարը, թե՞ Հայաստանը կարող է մնալ որպես կղզի այս ռեգիոնում՝ արևմուտքի հետ խորքային գործակցություն իրականացնող․

«Դա ակնհայտ վտանգ է։ Այո, եթե ռեգիոնալ մեկուսացման սցենարը իրականացվի, կդժվարանա ՀՀ-ի մերձեցումը Արևմուտքի հետ, թեկուզ հենց՝ աշխարհագրական առումով, մյուս կողմից՝ կնվազի ՀՀ-ի հանդեպ Արևմուտքի հետաքրքրությունը։ Մի բան է, եթե խոսքը գնում է երկու երկրի մասին, որոնցից Վրաստանը Սև ծովի հարևանությամբ է, այսինքն՝ այն աշխարհագրության մաս է, որը կարելի է բոլոր առումներով Եվրոպա համարել։ Եվ եթե ՀՀ-ն կտրվում է այդ տանդեմից, իր նկատմամբ հետաքրքրությունը կասկածելի է դառնում»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Բորիս Նավասարդյանը խոսում է նաև Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ արդեն իսկ համաձայնեցված հանդիպման և դրանից սպասվող արդյունքների, Ադրբեջանի հետ սահմանազատման պրոցեսից դժգոհ մնացած Կիրանց գյուղի բնակիչների պահանջների և ՀՀ կառավարության կողմից դրանց արձագանքների մասին։ Օրեր առաջ կիրանցեցիները Կառավարության շենքում հանդիպել են Նիկոլ Փաշինյանին, սակայն բավարարված չեն եղել։

Բորիս Նավասարդյանը մեկնաբանում է նաև Ռուսաստանի՝ ռեգիոնից հեռանալու հանգամանքը, օրինակ՝ ԼՂ-ից զորքերը հանելու տեսքով։ Զրույցի թեմաների շարքում էին նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, Արևմուտքի հետ գործակցության կարևորությունը՝ ՀՀ-ի ժողովրդավարական, անվտանգային, տնտեսական և քաղաքական զարգացումն ապահովելու իմաստով, և այն վտանգները, որոնք կարող են լինել, եթե Հարավային Կովկասը մեկուսացվի Արևմուտքից։