Ապօրինաբար Ադրբեջանում պահվող Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոցի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Բաքվի դատարան։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բինագադի շրջանային դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացնելով 5 ամսով։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվել ու ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն …

