Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն ապահովելու հնարավորություններ կան: Ադրբեջանական Report-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մամուլի ծառայությունից։ Նշվել է, որ ԵՄ-ն ողջունում է կողմերի միջև այս հարցի վերաբերյալ տեքստերի նախագծերի մշտական փոխանակումը, այդ թվում՝ Երևանի կողմից Բաքվին ուղարկված վերջին առաջարկները։ «Մենք մշտական կապի մեջ ենք …

