Թուրքիայի քրդամետ կուսակցության նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Անկարայի 22-րդ բարձր քրեական դատարանը Քոբանիի ցույցերի գործով վերջնական դատավարությունն է անցկացրել։ Գործով անցնում է 108 մեղադրյալ, որոնցից 28-ը՝ կալանավորված, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Քոբանիի ցույցերը տեղի են ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ը, որի հետևանքով մահացել են տասնյակ մարդիկ։ Ցուցարարներն այն ժամանակ հեղեղել էին փողոցները Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավ-արևելյան շրջաններում՝ վրդովված սիրիացի քրդերին պաշտպանելու՝ թուրքական կառավարության անգործությունից, երբ ԻԼԻՊ-ը պաշարել էր Քոբանին՝ Սիրիայի սահմանից այն կողմ:

Ամբաստանյալները մեղադրվում են մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ 37 մարդու սպանության և «պետության միասնությունն ու ամբողջականությունը խախտելու մեջ»։

Դատարանը քրդամետ HDP կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին դատապարտել է ընդհանուր 42 տարվա ազատազրկման։ Այս դատավճռի 20 տարին, իբր, «պետության միասնությունն ու ամբողջականությունը խաթարելու» համար է։ Նշենք, որ Դեմիրթաշը բանտում է 2016 թվականի նոյեմբերից՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով։ Նա ազատ չէր արձակվում՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին։

HDP-ի նախկին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը դատապարտվել է 30 տարի և 3 ամիս ազատազրկման։ Դատարանը նրա նկատմամբ նշանակված ցմահ ազատազրկումը կրճատել է մինչև 19 տարվա՝ «պետության միասնությունը և երկրի ամբողջականությունը խախտելու համար»։

Դատարանը Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թյուրքին դատապարտել է 10 տարվա, իսկ Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Գյուլթան Քըշանաքին՝ 12 տարվա ազատազրկման՝ «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու համար»։ Հաշվի առնելով Քըշանաքի կալանքի տևողությունը՝ նա ազատ է արձակվել դատական ​​հսկողությամբ։ Քըշանաքը բանտում էր 2016 թվականից։

Քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության համանախագահ Թուլայ Հաթիմօղուլլարը դատավճիռները համարել է «օրենքի ջարդ»։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելն էլ Sözcü հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է, որ դատական ​​գործընթացն «օրինական չէր»: