ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և փոխնախագահ Արմեն Խաչատրյանն օգոստոսի 8-ին ԱԺ-ում հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին, ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին և ՉԺՀ դեսպանության պատվիրակությանը: Հանձնաժողովի նախագահը հյուրերին շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ երկու երկրների համագործակցության համար, կարեւորել կրթական …