Ջրհեղեղի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով․ ԲՏԱ
Հասարակություն
26.05.2024 | 16:21«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այս պահին օպերատիվ կապի մեջ է ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:
Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հաղորդագրությունում: