Մի խումբ ցուցարարներ նախօրեին փորձել են ներխուժել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազան՝ ի նշան բողոքի Վաշինգտոնի կողմից աջակցության Գազայում իսրայելական հարձակումներին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խումբը հավաքվել է «Ինջիրլիք» ավիաբազայի մոտակայքում, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի մեծ ստորաբաժանումը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այն շրջափակվել է ոստիկանության կողմից, թեպետ Պաղեստինի դրոշներով շատ ցուցարարներ ճեղքել են արգելապատնեշները և …