Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Վերջինիս մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը և Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի սկզբում վարչապետը նշել է, որ նիստի նպատակն է քննարկել Տավուշի և Լոռվա մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները կառավարելու նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի աշխատանքի առաջին արդյունքները: «Նախ ուզում եմ կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել հեղեղումներին զոհ դարձած քաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին: Նախ կխնդրեմ, որ պարոն Սանոսյանը հակիրճ զեկույց ներկայացնի, թե այս պահին ի՞նչ ենք արձանագրել և ի՞նչ ունենք»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Լոռու և Տավուշի մարզերում, հատկապես Աղստև և Դեբետ գետերի ջրամբար ավազաններում՝ իրենց վտակներով, ջրերի վարարումների հետևանքներով արձանագրվել են մի շարք ավերվածություններ: «Մասնավորապես, կարող ենք առանձնացնել հինգ գոտի, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել: Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ:

Ալավերդի համայնքում կան մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ 9 բնակավայր, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր և հիմա իրականացվում են այդ բնակավայրերի տարանցիկ այլ ճանապարհների կազմակերպման և նրանց կապի հաստատման հետ կապված աշխատանքներ: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Տավուշի և Լոռու մարզերում պետական տարբեր գերատեսչություններ, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչներ միասին փորձել են աշխատել, համակարգել աշխատանքները:

Պետք է ասեմ, որ երեկվա դրությամբ մոտ 105 սմ-ով Դեբետ գետում ունենք ջրի նվազում, տարբեր այլ վտակներում 50 սմ, 70 սմ ջրի նվազում, ինչը վաղ առավոտից հեշտացրել է ափապաշտպան և այլ աշխատանքների իրականացումը: Ընդհանուր ունենք վնասված 14 կամուրջ, որոնցից 5-6-ն ավելի փոքր են, կան նաև համայնքային նշանակության ավելի փոքր կամուրջներ»,- ասել է Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ մի շարք բնակավայրեր կան, որոնք հոսանքազրկվել են, դրանց մի մասում էլեկտրաէներգիան հաջողվել է վերականգնել, բայց կան բնակավայրեր, մասնավորապես, Լոռու մարզի մոտ 2500 բնակիչ դեռևս զրկված է էլեկտրաէներգիայից, իսկ Տավուշի մարզում՝ մոտ 1000 բնակիչ: Մի շարք հատվածներում կան նաև գազամատակարարման հետ կապված խնդիրներ:

«Մենք երեկ Քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ հրավիրել ենք նաև կամուրջների կառուցման մասնագետների, ովքեր իրականացրել են այն կամուրջների զննությունները, որոնք պահպանվել են, չեն քանդվել: Սակայն փորձել ենք հասկանալ, թե դրանք ինչպիսի վիճակում են: Այսօր վաղ առավոտից մասնագետներն ուղևորվել են այն հատվածներ, որտեղ կամուրջները քանդվել են և այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա, որպեսզի կարողանանք տեսնել, գնահատել, թե ինչ վերականգնողական աշխատանքներ կամ կարճաժամկետ միջոցներ են հնարավոր ձեռնարկել, որպեսզի կամուրջները վերականգնվեն:

Ամբողջ ընթացքում Փրկարար ծառայության աշխատակիցներն աշխատել են և իրականացրել մարդկանց տարհանում: Փրկարար ծառայությունը, մասնավորապես, 429 հայրենակիցների տարբեր հատվածներից դուրս է բերել, որոնց մեծ մասն, իհարկե, մոտ 380-ը՝ Լոռու մարզում, մնացածը՝ Տավուշի մարզում: Աշխատանքները մնացած ուղղություններով շարունակվում են: Այսօր, ինչպես նշեցի, գետերը որոշակի մակարդակով իջել են և մեզ հնարավորություն է տալիս կարգավիճակն ավելի գնահատել և աշխատանքներ տանել: Հիմա այն հինգ բնակավայրերը, որոնք գտնվում են Դեբետ գետի ձախ ափին, այդ բնակավայրերի ճանապարհն է բացվում, որպեսզի կապ հաստատենք, մնացած աշխատանքները հիմնականում ընթացքի մեջ են»,- ասել է ՏԿԵ նախարարը:

Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ: «Լուրջ վնասներ է պատճառվել և բավական ժամանակ կպահանջի երկաթուղու կապը վերականգնելու ուղղությամբ: Շատ լուրջ վնասներ է կրել Մ6 ճանապարհը, մոտ 8-9 հատվածներում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է: Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի հինգ հատվածներ, բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել: Վաղ առավոտից արդեն հնարավոր է նաև երթևեկել Այրում-Բագրատաշեն հատվածով, շատ մեծ վնասներ չկան և ճանապարհն արդեն երթևեկելի է»,- ասել է օպերատիվ շտաբի ղեկավարը:

Միաժամանակ նշվել է, որ տարհանված քաղաքացիները տեղակայվել են կամ իրենց հարազատների բնակարաններում, կամ հյուրանոցներում: 2 հղի կին բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը զեկուցել է, որ 13 մարտական հաշվարկ 3 օպերատիվ խմբով ափամերձ տարածքներում իրականացնում են փրկարարական գործողություններ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ տարհանված որևէ քաղաքացի կացարանի խնդիր չի ունեցել: «Ընդ որում, այստեղ էլ հատուկ արձանագրեցինք և տեսանք մեր ժողովրդի առանձնահատկությունը, որովհետև, ըստ էության, մեծ մասը տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների, ծանոթների տներում»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով: Այժմ վարչական ղեկավարների կողմից տեղի է ունենում կարիքների գնահատում, և ըստ դրա՝ կլուծվեն սննդի և մյուս խնդիրները: Նշվել է նաև, որ 50-ից ավել ավտոմեքենաներ ջրածածկ են եղել և հնարավոր է այդ թիվն ավելանա:

Վարչապետ Փաշինյան նշել է, որ նախկինում էլ Ալավերդիում և մյուս հատվածներում ջրհեղեղներ եղել են: «Պարզվեց, որ պաշտոնական արձանագրված տվյալներով՝ Տաշիրում արձանագրվել է 1972 թվականի հուլիսի 5-ին, 1983 թվականի մայիսի 18-ին: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նախորդ երկու դեպքերում էլ ջրի ծավալներն ավելի շատ են եղել, քան երեկ արձանագրված հեղեղումը: Իսկ Դեբեդ գետի ավազանում և Ալավերդիում մի ջրհեղեղ արձանագրվել է 1959 թվականի մայիսի 19-ին և երկրորդ ջրհեղեղը՝ 1966 թվականի մայիսի 16-ին: Եվ հետաքրքիր է ուղղակի վիճակագրության համար, 1959 թվականի հեղեղումն ավելի ուժեղ է եղել, քան այժմ ունեցած հեղեղումը, իսկ 1966 թվականինը՝ ավելի թույլ է եղել:

Այս առումով մենք, իհարկե, պետք է վերլուծենք փլուզված հատվածների ինժեներական խնդիրները»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Գնել Սանոսյանը նշել է, որ պետք է ընդհանուր վերանայել և գետերի հուներում իրականացնել մաքրման, ինչպես նաև ափապաշտպան և ամրակայման աշխատանքներ: Տեղեկացվել է նաև, որ հեղեղումների հետևանքով փլուզվել են նաև տներ և այլ օբյեկտներ:

Վարչապետը նաև հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են իրականացվելու ավերված հատվածների վերականգնում, վերականգնման կոնկրետ պլան կա՞, ընդհանրապես՝ հաշվարկ կա՞, թե քանի կիլոմետր է ավերվել ամբողջովին և քանի կիլոմետր ճանապարհ է, որ մասնակի է վնասվել:

«Միգուցե, կիլոմետրերով մեծ չեն՝ 20 մետր, 50 մետր հատվածներ են վնասված, բայց հատկապես Մ6 ճանապարհը շատ վնասվածքներ ունի՝ հաշվի առնելով, որ 3-4 հատվածներում ամբողջ ճանապարհը չկա: Ուստի ծավալներն էլ են մեծ լինելու: Ավելի հեշտ կլինի վերականգնել Մ4 ճանապարհի վնասված հատվածները՝ հաշվի առնելով, որ մասնակի են վնասումները»,- զեկուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և հավելել, որ Մ6 ճանապարհին իրականացվող աշխատանքները երկար ժամանակ և ռեսուրս կպահանջեն:

Վարչապետը հանձնարարել է Մ6 ճանապարհի վերականգնման հետ կապված նույնպես հրատապության սկզբունքով գործել:

Հետաքրքրվելով կտրված գյուղերի հետ կապված վիճակով՝ վարչապետը հանձնարարել է ուղղաթիռներով ապրանքների մատակարարումներ ապահովել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կարճաժամկետ կարիքները գույքագրել և հրատապության ռեժիմով իրականացնել, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գույքագրում իրականացնել: «Բայց ընդհանուր առմամբ, հիմա կարևոր է, որպեսզի կարողանանք վնասների օբյեկտիվ հաշվարկ իրականացնել»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: Գնել Սանոսյանի զեկուցմամբ, բնակավայր առ բնակավայր կամ ճամփեզրին առկա շենք-շինությունների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրվում:

Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջազգային աջակցությունն՝ առկա խնդիրների լուծման գործում:

Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կատարված օպերատիվ աշխատանքի համար և հավելել. «Ըստ էության, ես երեկ բոլոր տեղերում եղել եմ, տեսա, որ մեր ծառայությունները, մարմինները՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանները, փրկարար ծառայությունն օպերատիվ ձևով արձագանքել են, աշխատել են: Քաղաքացիների հետ շփվելուց էլ ասացի, ու իրենք էլ կիսեցին այդ տեսակետը, որ այս աղետի վնասները և հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, բայց նաև օպերատիվ աշխատանքը, որ ուշ երեկոյից, կեսգիշերից բոլոր մարմինները ճշգրիտ ժամանակին արձագանքել են, մեզ հնարավորություն է տվել, որպեսզի հնարավորինս մեղմվի այն վնասը, որ աղետը կարող էր տալ:

Հիմա, այո, պետք է կենտրոնանանք, ինչպես պարոն Սանոսյան, երեկ հանձնարարեցի, երեք շերտի բաժանենք՝ կարճաժամկետ կարիքներ՝ արագ արձագանք, միջնաժամկետ կարիքներ և երկարաժամկետ: Պետք է հետևություններ անենք նաև մեր ճանապարհաշինական, քաղաքաշինական ստանդարտների մեջ, եթե ինչ-որ վերանայումներ պետք է անենք՝ այս աղետի հետևանքները վերլուծելով, այս աշխատանքն էլ անպայման պետք է արվի:

Իհարկե, օպերատիվ շտաբը պետք է դառնա այն կենտրոնը, որտեղ տեղեկատվությունը կենտրոնանում է և համապատասխան ձևով արդեն ձեր առաջարկներով նաև հանձնարարականներ կտրվեն, որպեսզի այդ բոլոր ուղղություններով մենք շարունակենք նաև երկարաժամկետ աշխատանքը»:

Հեղեղումների հետևանքով ներկայումս զոհերի թիվը 4 է: