ՀԱՄԱՍ-ը տևական ժամանակ անց առաջին անգամ հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ. Իսրայելը հարվածել է Ռաֆահին

Լուրեր

11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կիրակի, վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ, հրթիռակոծել է Իսրայելի կենտրոնական տարածքները՝ հարվածելով Թել Ավիվին։ Ավելի ուշ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Ռաֆահում գտնվող օբյեկտին, որը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակը, զինյալներն են օգտագործել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունը, որը վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից, այս գիշեր հայտնել է, որ Ռաֆահում տեղահանվածների կենտրոնին հարվածն առնվազն 35 մարդու կյանք է խլել, վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավիահարված է հասցրել քաղաքում ՀԱՄԱՍ-ի ճամբարին, և զինվորականները տեղյակ են խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին։

«Հարվածն իրականացվել է օրինական թիրախների դեմ՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ օգտագործելով ճշգրիտ զինամթերք և հիմնվելով ճշգրիտ հետախուզական տվյալների վրա, որոնք ցույց են տվել, որ ՀԱՄԱՍ-ը շահագործում է տարածքը»,- նշել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Ավելի վաղ առնվազն ութ հրթիռ է արձակվել Ռաֆահից Թել Ավիվի ուղղությամբ, մի քանիսը ոչնչացվել են, հայտնել են իսրայելացի զինվորականները: Տուժածների մասին տեղեկություններ չկան։