Թուրքիան վերջին տարիներին ակամայից ուժեղացրել է Ռուսաստանի տարածաշրջանային հեգեմոնիան Հարավային Կովկասում՝ աջակցելով Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։ Փայլանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմում միակ հաղթողը Ռուսաստանն է, և թուրքական կառավարության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես դա խոստովանել են իր հետ առանձին …