Արգամ Հովսեփյանը վերընտրվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արգամ Հովսեփյանը վերընտրվել է  Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում։

Բյուրոյի տնօրենին ընտրում ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, որի կազմում ընգրկված են  Ներքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության, Ա րդարադատության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համալրման  մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել Գարիկ Աղաբեկյանը, Հայկ Ծատուրյանը, Արգամ Հովսեփյանը և Գևորգ Մարգարյանը։ 

Վերջինս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է, և մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որԴատախազության նախընտրելի թեկնածուն հենց Մարգարյանն է։

Factor TV-ն ավելի վաղ գրել էր, որ Փորձաքննությունների ազգային  բյուրոյի նախագահի ընտրությունից առաջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել  այս կառույցի շուրջ։

Մասնավորապես՝  2023-ի օգոստոսին Դատախազությունը ՊՈԱԿ-ի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել․ կառույցից գրավոր դիմում էր ուղարկվել Բյուրո՝ հայցելով  Խորհրդի 5 անդամի վերաբերյալ տեղեկություններ, որին հաջորդել էին խորհրդի անդամների՝ ժամկետից շուտ փոփոխության գործընթացներ։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի  տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսնու թեկնածության ֆոնին առավել ուշագրավ էր  դարձել Դատախազության հետաքրքրվածությունն այս կառույցի նկատմամբ։ Ստացվում էր, որ նախ Դատախազությունը խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկություններ էր ստացել, ապա՝ ժամկետից շուտ փոխվել  էին  խորհրդի անդամներ, որից հետո էլ դատախազի տեղակալի ամուսինն առաջադրվել է որպես ՊՈԱԿ-ի տնօրենի թեկնածու։

Նշենք, որ ՊՈԱԿ-ում ժամկետից շուտ փոխվել էին Առողջապահության նախարարության և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները։ Ստացվում է, որ այժմ հենց այս երկու կառույցների ներկայացուցիչներն է, որ դեմ են քվեարկել Հովսեփյանի թեկնածությանը։

Փորձաքննությունների ազգային բյուրոն ստեղծվել է 2004 թվականին հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում և ամերիկյան կողմի պահանջով այն ընդգրկվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, որպեսզի չլինի որևէ ուժային կառուցի կամ իրավապահ մարմնի ենթակայության ներքո, և այսպիսով՝  ապահովվի Բյուրոյի գործունեության լիարժեք անկախությունը: Բյուրոյի գործունեության անկախության երաշխիքներից մեկն էլ տնօրենի ընտրության գործընթացը կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին վերապահելն է, որի նպատակը տնօրենի ընտրության գործընթացի վրա որևէ արտաքին միջամտություն բացառելն է։

Արաքս Մամուլյան