Սանահին կայարանում կառուցվում է կախովի հետիոտնային անցում․ ասուլիս՝ աղետի գոտում իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բազմաբնակարան շենքերի բակերը մաքրվում են տիղմից ու ցեխակույտերից, ժամանակավոր փոքր կամրջակներ են կառուցվում․ այս մասին Լոռու մարզպետն ու ՆԳՆ փրկարար ծառայության պետն այսօր խոսել են Ալավերդու համայնքապետարանի տեղեկատվական կենտրոնում  հրավիրված ասուլիսում։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի խոսքով՝ ուշադրության կենտրոնում է միջպետական ճանապարհների վերականգնումը։ Ըստ նրա՝ Ախթալայի կամրջի վրա հետիոտնային անցման կառուցմամբ վերականգնվում է կապը Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Քարկոփ, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հետ։

Այս ամենին զուգահեռ շարունակվում են նաև Ալավերդու Թումանյան փողոցի, Սանահին կայարան թաղամասի՝ տիղմից մաքրման աշխատանքները։

Արամ Ղազարյանի տեղեկացմամբ՝ Սանահին թաղամասում կառուցվում է հետիոտնային կախովի կամուրջ, որպեսզի կապ հաստատվի այն բնակավայրերի հետ, որտեղից փրկարարների օգնությամբ իրականացվել է տարհանում, իսկ այնտեղ մնացած անձանց համար ճոպանների միջոցով պարբերաբար հասցվում է սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

«Հարավկովկասյան երկաթուղու գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի համապատասխան տեխնիկա մտցվի Քարկոփ, որպեսզի մաքրման աշխատանքներն իրականացվեն ավելի ինտենսիվ կերպով: Շատ բնակավայրերում վերականգնվել է էլեկտրականությունն ու գազամատակարարումը» ,-  ներկայացրեց նա։

Իսկ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանն ասաց, որ Սանահին թաղամասում և հարակից տարածքներում 141 բնակիչ կա, որոնց հետ կապը կտրվել է հեղեղումների հետևանքով։ Նա նշեց, որ այդ հատվածքներում փոքր կամրջակներ են կառուցում, որ մարդիկ մի ափից մյուսը տեղափոխվեն, նրանց ևս ճոպանների միջոցով են սնունդ հասցնում։

Հիշեցնենք` մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։ Քանդվել են ճանապարհներ, տներ ու ավտոմեքենաներ են ջրածածկ եղել, փլուզվել են կամուրջներ։

Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։ Նշենք, որ  աղետի գոտին ներառում է 6 համայնք Լոռիում, ևս 3-ը՝ Տավուշում։

Մանրամասները՝ տեսանյութում։