Վարչապետ Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել
Քաղաքականություն
30.05.2024 | 17:23ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մովսեսյանը, Ռոբերտ Տեր Արսենյանը, Գարաբեդ Հակոփյանը և Ասմիկ Թորոսյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով: