Վրաստանի Թբիլիսի, Բաթումի և Քութայիսի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացնում ուսանողները, ովքեր դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, գրում է News Georgia-ն։ Բաթումիում փողոց են դուրս եկել Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի և ծովային ակադեմիայի ուսանողները։ Դասադուլին միացել է մինչև 600 ուսանող և 35 ուսուցիչ։ Մայրաքաղաքի տարբեր բուհերի հարյուրավոր ուսանողներ հավաքվել են …

