Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյուններ են հնչել
Քաղաքականություն
14.06.2024 | 15:38Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Կիևի մարզում ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ուկրաինայի մայարաքաղաքում օդային տագնապ է հայտարարվել, քաղաքացիներին կոչ են արել իջնել մետրո կամ հասնել մոտակա ապաստարաններ։ Քաղաքում և մարզում պայթյուններ են լսվել։
Ուկրաինական պարբերականները հայտնել են նաև Խմելնիցկիի մարզում պայթյունների մասին։
Ներկայում օդային տագնապը չեղարկվել է։