Հայաստանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչների համար: Նման կոչով է հանդես եկել մամուլի ազատությունը պաշտպանող Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI, International Press Institute)՝ անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում տասնյակ լրագրողների տուժելու դեպքերին։ «Հայաստանի իշխանություններին հրատապ կոչ ենք անում մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովել …

