Հայաստանը որևէ ազդանշան չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «Մենք որևէ ազդանշան չունենք նրա վերաբերյալ, որ Հայաստանը պատրաստվում է լքել ԱՊՀ-ն կամ թուլացնել իր մասնակցությունը»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Լեբեդևն ուշադրություն է հրավիրել Երևանում բարձրաստիճան անձանց կողմից ՀԱՊԿ-ին …

