ՄՊՀ-ն 2019 թ․-ից սկսեց հետևել պետական մարմինների գործողություններին․ այսօր առկա է 19 ավարտված վարույթ` ընդդեմ պետական մարմինների

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Ամփոփվել են «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի արդյունքները․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը և Համաշխարհային բանկը նախօրեին համատեղ աշխատաժողով էին կազմակերպել՝ ամփոփելու ՀԲ աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի արդյունքները, որը նպատակաուղղված էր պետական օժանդակությունների և պետական մարմինների հակամրցակցային գործողությունների կարգավորմանը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀԲ-ի, ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), ՏՀԶԿ-ի (OECD), Հայաստանի, Իսպանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի մրցակցային մարմինների, ՀՀ պետական մարմինների, հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը միջոցառման բացմանը նշել է, որ 2020 թվականին հանձնաժողովը պետական օժանդակությունների կարգավորման նոր փուլ հաղթահարեց, իսկ 2019 թվականից սկսած առաջին անգամ սկսեց հետևել պետական մարմինների գործողություններին: Արդյունքում՝ այսօր արդեն իսկ առկա է 19 ավարտված վարույթ` ընդդեմ պետական մարմինների:

«Սա կարևոր ազդակ է բիզնեսին, որ հանձնաժողովը՝ որպես ինքնավար մարմին, պաշտպանում է բիզնեսին նաև պետությունից՝ միջամտելով այն դեպքերում, երբ օժանդակությունների տրամադրումը կամ որևէ այլ որոշում կամ գործողություն կարող է շուկայում ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ»,- նշել է ՄՊՀ նախագահը:

Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը շեշտել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները՝ հավելելով, որ մշտապես պետական մարմիններն արագ արձագանքել են և պատրաստակամություն հայտնել շտկելու բացահայտված խնդիրներն ու թերությունները:

«Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները դեռևս արձանագրում են աճի խոչընդոտներ՝ կապված ֆինանսների, մրցակցության և մարդկային կապիտալի հետ: Ինչ վերաբերում է արտահանման շուկաներում Հայաստանի մրցունակության բարձրացմանը՝ ընկերությունները պահանջում են բարձրորակ և մատչելի միջոցների հասանելիություն»,- իր խոսքում նշել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը ընդգծել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ շրջանակում hամագործակցությունը` ուղղված շուկաներում մրցակցային իրավիճակի բարելավմանը: