Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադ չի մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Հայաստանի անունից հանդիպմանը մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։

