Լեհաստանը և Բալթյան երկրները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանական գծեր կառուցել ՌԴ-ի և Բելառուսի սահմանին

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան կոչ են արել Եվրամիությանը պաշտպանական գծեր կառուցել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի և Բելառուսի հետ ԵՄ արտաքին սահմանի երկայնքով պաշտպանական ենթակառուցվածքի համակարգի կառուցումը կպատասխանի ԵՄ-ին ռազմական և հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու հրատապ անհրաժեշտությանը»,- ասվում է չորս երկրների ղեկավարների նամակում, որը մեջբերում է Reuters-ը։

Նամակն ուղղված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։

ՌԴ-ից և Բելառուսից հիբրիդային սպառնալիքների թվում նամակի հեղինակներն առանձնացրել են ապատեղեկատվությունը, կիբերհարձակումները, տնտեսական ճնշումը և երրորդ երկրներից միգրանտների՝ սահմանները հատելուն սադրելը։

Նամակում նաև նշվում է, որ այդ նախագծի մասշտաբներն ու արժեքը պահանջում են ԵՄ-ի նպատակային գործողությունները՝ դրան ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ ԵՄ որոշ դիվանագետներ Ռուսաստանի և Բելառուսի հետ 700 կիլոմետրանոց սահմանի երկայնքով նման պաշտպանական գծի կառուցման արժեքը գնահատել են մոտավորապես 2,5 միլիարդ եվրո։

Եվրոպական պաշտպանության ոլորտում ներդրումները հունիսի 27-28-ը կայանալիք Եվրոպական խորհրդի նիստի քննարկման հիմնական թեմաներից են լինելու։