«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում: Մրցույթի պաշտոնական կայքը հայտնում է, որ խումբը «Ժակո» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Լադանիվա» հայ-ֆրանսիական խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս …

