Ալիևն արձագանքել է Բաքվում Կանադայի դեսպանի՝ Արցախի հայերի վերադարձի մասին հարցին, նաև խոսել ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու պայմաններից

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քևին Հեմիլթոնի հավատարմագրերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հեմիլթոնն իր խոսքում հույս է հայտնել, որ տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ կարող են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում և նշել, որ ցանկանում են ավելի լավ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում, որպեսզի դրանք զարգանան և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։

Դեսպանը նաև ասել է, թե Կանադան միշտ աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նշելով, թե հասկանում է, որ ակտիվ աշխատանք է տարվում արդար, համապարփակ և մշտական ​​խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

Ալիևն իր հերթին հայտարարել է, թե, իբր, «հողերի օկուպացիայի ժամանակ ադրբեջանական տարածքները զանգվածաբար ավերվել են, ժամանակին մեծ ջանքեր են գործադրվել հակամարտությունը կարգավորելու համար, սակայն այդ ջանքերն անհաջող են եղել»։ Նա կրկին դժգոհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նշելով, թե «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամները չեն կարողացել հասնել հակամարտության լուծմանը, ավելի ճիշտ՝ չեն ցանկացել։ Նրանք բոլորը, ըստ Ալիևի, տարբեր պատճառներով ցանկացել են, որ Հայաստանի կողմից «իրականացվող օկուպացիան մշտական ​​լինի»։

«Ներկայում երկկողմ մակարդակով ավելի լավ արդյունքներ ենք տեսնում։ Որևէ մեկի կողմից որևէ միջամտություն այս գործընթացին չկա։ Մենք կարող ենք համաձայնության գալ սահմանների սահմանազատման և նույնիսկ սահմանագծման հարցում, ինչը հազվադեպ է։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ, ճիշտ է, խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սակայն սահմանների սահմանազատումն արդեն իսկ սկսվել է»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Արձագանքելով Կանադայի դեսպանի հայտարարությանը՝ Ալիևը հակադարձել է, թե չի կարծում, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը կարող է կարևոր դեր խաղալ որևէ երկրի հետ մեր երկկողմ հարաբերությունների համար»։ Նա ասել է, թե կա ռազմավարական գործընկերության հռչակագիր Ադրբեջանի և Եվրամիության անդամ 10 երկրների միջև, և դրանք ստորագրվել են «հողերի օկուպացիայի ժամանակ» ,երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չկար։ Ալիևը նաև ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը չի կարող տարածաշրջանում որևէ երկրի ակտիվության մակարդակը որոշելու գործոն լինել։

«Պետք է հասկանալ, որ 1-2 տարում դժվար է լուծել խնդիրները, որոնց շուրջ հնարավոր չի եղել համաձայնության գալ 28 տարվա ընթացքում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բովանդակային բանակցությունները սկսվել են գրեթե դեկտեմբերին, որովհետև մինչ այդ Հայաստանը ցանկանում էր խաղաղության համաձայնագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հարցը, և դա անընդունելի էր։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ դա մեր ներքին խնդիրն է։ Երկրի ղեկավարն ասել է, որ դրա համար ժամանակ է պետք և, իհարկե, խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որովհետև այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և մինչև դա տեղի չունենա, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Սա հայտնի խնդիր է»,- ասվում է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։

Կանադայի դեսպանը բարձրացրել է նաև բռնի տեղահանման ու էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքի հարցը, որին պաշտոնական Բաքուն, միջազգային իրավունքի խախտմամբ, ամեն կերպ փորձում է խոչընդոտել։ Ի պատասխան՝ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին։

«Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, ներառյալ՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների վերադարձի իրավունքը։ Իլհամ Ալիևը նշել է, որ վերջին հարյուրամյակում վերջինը եղել է 1988 թվականին, Ադրբեջանի բնիկ բնակչությունն էթնիկ զտման է ենթարկվել Հայաստանի տարածքից, իսկ նրանց նյութական ու մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան