ԵՄ-ին մոտ լինել առանց հարցնելո՞ւ. հանրաքվեի առաջարկն ու Փաշինյանի պատասխանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Բոլորը

«ՀՀ-ն պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին՝ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի». Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ամիսներ առաջ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում։ Այսօր Փաշինյանը չունի հարցի պատասխանը՝ ԵՄ-ն որքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին, չգիտի՝ ԵՄ-ն ուզո՞ւմ է Հայաստանի անդամակցություն, թե՞ ոչ։

«Հիմա խնդիրն ինչի մեջ է՝ անել հանրաքվե, որ պարզենք ժողովրդի կարծիքը։ Կներեք, ես՝ որպես պաշտոնյա, որ իրավասու եմ ներկայացնել ՀՀ ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»,- հայտարարեց երկրի ղեկավարը՝ շարունակելով, որ հանրաքվեի համար նախ պետք է քարոզարշավ անել, իսկ այդ դեպքում քաղաքացիներից են հարցեր հնչելու։

«Երբ մենք գնանք քարոզարշավի, քաղաքացիները  հարցեր են տալու՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։ Այդ հարցերի պատասխանը կարո՞ղ եմ տալ ես այսօր, ո՛չ, չեմ կարող տալ»,- ընդգծեց վարչապետը։

Այս տարվա մարտին Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որով կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին ու Խորհրդին՝ աջակցել Երևանին Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։ Փաշինյանն էլ արձագանքել էր՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, որը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի գաղափարի հեղինակներից է, Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունից հետո Factor TV-ի հետ զրուցում տարակուսեց՝ ուրիշ ի՞նչ պիտի անի Եվրամիությունը։ Նա համարում է, որ հիմա Հայաստանի կառավարության գործելու ժամանակն է՝ պիտի լսեն ժողովրդի ձայնը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով էլ՝ Փաշինյանն այսօր հստակ ուղերձ հղեց Եվրամիությանը, որպեսզի այնտեղից պատասխան հնչի։

Օրերս Լատվիա կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության մաս՝ կարծիք հայտնելով, որ երբևէ մոտ ապագայում Հայաստանում կլինի հանրաքվե և վստահ է, որ մարդիկ կասեն՝ «այո»։ Սիմոնյանի օգնականն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց՝ դա ԱԺ նախագահի անձնական դիրքորոշումն է, այդ մասով քաղաքական որոշում չկա։

Հիշեցնենք՝ «Ժողովրդավարական ուժերի հարթակն» առաջարկում է 4 ամսվա ընթացքում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով։ Այս թեմայի շուրջ նաև խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան