Երևանում օդի ջերմաստիճանի աճին զուգահեռ ավելի ու ավելի է աչքի ընկնում կենտրոնական փողոցների սաղարթախիտ ծառերի բացակայությունը։ Անցած ամիսներին հարյուրավոր թեղիներ հատվեցին, փոխարենը հուդայածառեր, սակուրաներ և նորաոճ այլ ծառատեսակներ բերվեցին։ Օդի աղտոտվածությամբ անհանգստացած երևանցիներն ահազանգում են՝ դեմ արտահայտվելով բարձր սաղարթ ունեցող ծառերի ոչնչացմանը, քաղաքապետարանից, մինչդեռ, պնդում են՝ ամեն ինչ հաշվարկված է։ Իսկ ովքե՞ր են մայրաքաղաքի հաստաբուն թեղիների ու …

