Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել են Սիստան ու Բելուջիստան նահանգների Ռասկ ու Չաբահար քաղաքներում ոստիկանական տեղամասերի վրա։ Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով Ոստիկանության խոսնակ, բրիգադային գեներալ Սաիդ Մոնթազեր-ալ-Մահդինին։ Ըստ նահանգապետարանի պաշտոնյայի՝ ահաբեկիչները ներխուժել են ոստիկանական բաժանմունք գիշերը ժամը 2-ի սահմաններում, ինչի հետևանքով զոհվել է 11 ավագ սպա և զինվոր, մի քանիսը …

