Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և դրան նպաստում է 2022 թվականի փետրվարին ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվում անցկացվող ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստում ունեցած ելույթում։ «Երկու պետությունների միջև Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը վերջին …

