ԱՄՆ-ը դիվանագիտական մեթոդներ է կիրառում Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալությունների հարցում․ Պետդեպ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ կենտրոնացած են դիվանագիտության ջանքերի ուղղությամբ՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու ընդդիմադիրների ձերբակալությունների հետ կապված։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Մենք շարունակելու ենք կենտրոնանալ դիվանագիտության վրա։ Ես չունեմ այլ թարմացումներ, թե ինչ միջոցներ կարող է ԱՄՆ-ը դիտարկել այլ դեպքում»,- ասել է Պատելը՝ մեկնաբանելով Ադրբեջանում քաղհասարակության ներկայացուցիչների վերջին ձերբակալությունները։

Հավելենք, որ նախորդ շաբաթ Ադրբեջանում ձերբակալվել է իշխանությունների ևս մի քննադատ՝ նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը։ Ձերբակալվել է նաև թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովը, որին մեղադրում են, իբր, Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։

Օրերս էլ ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր անում ազատ արձակել հայտնի տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին։

«Ակտիվիստ և գիտնական Գուբադ Իբադօղլուն շարունակում է մնալ տնային կալանքի տակ և չի կարողանում լքել Ադրբեջանը կամ լինել ընտանիքի հետ։ Նրա ձերբակալումից մեկ տարի անց մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ ազատ արձակել նրան և բոլոր մյուսներին, որոնք անարդարացիորեն ձերբակալված են»,- X-ում գրել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Էմմա Չոբանյան