Էրդողանի կուսակցությանը հանրային աջակցությունը, 2002թ․ իշխանության գալուց ի վեր, ամենացածր մակարդակին է հասել․ հարցում

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) հանրային աջակցությունը հասել է ամենացածր մակարդակին 2002 թվականին  քաղաքական ուժի իշխանության գալուց ի վեր․ ներկայում այն կազմում է 26,1 տոկոս: Այս մասին են վկայում MetroPOLL Research-ի հանրային հարցման արդյունքները։

MetroPOLL-ի ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների «Turkey’s Pulse» հարցումների արդյունքները, որոնք X-ում հրապարակել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենջարը, ցույց է տալիս, որ ԱԶԿ-ի ընտրողների աջակցությունն ապրիլից հուլիս նվազել է՝ 20,6 տոկոսից հասնելով 18, 1 տոկոսի։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) աջակցությունը, սակայն, ավելի կայուն է եղել՝ ապրիլին կազմելով 23,8 տոկոս, իսկ հուլիսին՝ 23,5 տոկոս։ Երբ չկողմնորոշված ​​ընտրողները բաժանվել են կուսակցությունների միջև, CHP-ին աջակցությունը կազմել է 33,8 տոկոս:

Հարցման մասնակիցներին հարցրել են, թե ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին, եթե հաջորդ կիրակի անցկացվեին համընդհանուր ընտրություններ: Հարցմանը մասնակցել է 1784 մարդ 28 շրջաններից։

Նշենք, որ CHP-ն հաղթել է մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում՝ 22 տարվա մեջ առաջին անգամ ԱԶԿ-ին թողնելով երկրորդ տեղում։

CHP-ն 47 տարվա մեջ առաջին անգամ առաջատար կուսակցություն է՝ ապահովելով ձայների 37,7 տոկոսը, պահպանելով հսկողությունը հիմնական քաղաքներում և ապահովելով զգալի ձեռքբերումներ այլ շրջաններում, մինչդեռ ԱԶԿ-ն երկրորդ տեղում է՝ հավաքելով ձայների միայն 35,4 տոկոսը:

Պրոֆեսոր Սենջարը հարցման արդյունքները կապում է ցածր եկամուտ ունեցող մարդկանց դժգոհության հետ, որոնք տառապում են կենսական մեծ ծախսերից՝ 70 տոկոսը գերազանցող գնաճի պատճառով:

MetroPOLL-ի մեկ այլ հարցում վերջերս պարզել էր, որ հարցվածների 81,3 տոկոսը կարծում է, որ տնտեսությունը վատ է կառավարվում, ընդ որում, մարդկանց զգալի մասը, որոնք քվեարկել են ԱԶԿ-ի և նրա դաշնակից Ազգայնական շարժում կուսակցության (MHP) օգտին, նույնպես դժգոհություն են հայտնել:

Էմմա Չոբանյան