Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը: Տեղեկությունը Factor.am-ին հաստատել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ասել է Բադալյանը։ Ավելի վաղ ադրբեջանական գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է Ադրբեջանին և Հայաստանին ՆԱՏՕ-ի մյուս …

