Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր հրապարակել է դատավճիռ՝ արդարացնելով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և նախկին գյուղատնտեսության նախարարության աշխատակից Գևորգ Հարությունյանին։ Նրանք մեղադրվում …

