Իմ ընկալմամբ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անհրաժեշտություն չկա, Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները Եվրոպա գնալու դիրքորոշում ունեն, բայց թե որ փուլում ինչ գործողություններ կարվեն, պետք է բխեցնել Հայաստանի պետական շահից։ «Առաջին հերթին պետք է առաջնորդվենք չվնասելու սկզբունքով։ Մեր հանրության շրջանում կան սուր …

