Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Հասանովը մահացել է հրազենից արձակված կրակոցի հետևանքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Կուբաթլուի զինվորական դատախազության և Ադրբեջանի Զինվորական դատախազության քրեագիտության ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները դեպքի վայրում մարմնի զննություն են կատարել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, կատարվել են անհրաժեշտ …

