Բլինքենը ժամանել է Իսրայել՝ պատերազմը դադարեցնելու բանակցությունները վերսկսելու համար

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք կատարած շրջագայության շրջանակում Իսրայել է ժամանել, հայտնում է AFP-ն։ Բլինքենը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Պետքարտուղարն ակնկալում է վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում պատերազմի ավարտի և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև Լիբանանում հակամարտությունը լուծելու շուրջ։

Էնթոնի Բլինքենի շրջագայությունը կտևի հոկտեմբերի 21-ից 25-ը, հայտնել է Պետքարտուղարությունը։

ԱՄՆ-ը վստահ է, որ այս ուղևորությունը կօգնի առաջ մղել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները, նախօրեին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրա խոսքով՝ Էնթոնի Բլինքենը «շատ կարևոր բանակցություններ կվարի գործընկերների հետ» Իսրայելում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում։

Պետքարտուղարությունը պնդում է, որ հոկտեմբերի 17-ին սպանված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը նախկինում կանխել է հրադադարի ձեռքբերումը։

Հոկտեմբերի 18-ին ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահվան տեղեկությունը, սակայն շարժումը հրաժարվել է վայր դնել զենքերը և հանձնվել։ ՀԱՄԱՍ-ը խոստացել է, որ չի վերադարձնի իսրայելցի պատանդներին՝ մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտը և ամբողջ ռազմական անձնակազմի դուրսբերումը գոտուց։ Լրատվամիջոցները գրել են, որ ՀԱՄԱՍ-ը դեռևս փորձում է թաքցնել Յահյա Սինվարի իրավահաջորդի ինքնությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի