Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում: Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, …

