Սոցցանցերի կեղծ հաշիվներով Ադրբեջանը փորձում է խթանել իր իմիջը COP29-ից առաջ․ The Guardian

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Սոցցանցերի բազմաթիվ ակնհայտ կեղծ էջերը խթանում են Ադրբեջանի կողմից կլիմայական COP29 գագաթնաժողովի անցկացումը, ինչը պարզվել է հետաքննության արդյունքում։ Ըստ բրիտանական The Guardian-ի՝ օգահաշիվները հիմնականում ստեղծվել են հուլիսից հետո, այդ ժամանակ #COP29 և #COP29Azerbaijan հեշթեգերով 10 ամենաակտիվ գրառումներից յոթը քննադատում էին Ադրբեջանի դերը Հայաստանի հետ հակամարտությունում՝ օգտագործելով #stopgreenwashgenocide հեշթեգերը: Սեպտեմբերից ի վեր դա փոխվել է, քանի որ բոլոր 10 ամենաներգրավված գրառումները Ադրբեջանի Cop29 պաշտոնական հաշվից են։

Global Witness-ը, որն իրականացրել է վերլուծությունը, նշում է, որ կառավարական գրառումների արհեստական ​​ուռճացումը խեղդում է կլիմայական ճգնաժամի և մարդու իրավունքների ճնշումների վերաբերյալ քննադատությունը:

Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանն ունի հանածո վառելիքի զգալի պաշարներ և մտադիր է առաջիկա տասնամյակում գազի արդյունահանումը ավելացնել 50%-ով։

Կլիմայական վերջին գագաթնաժողովը՝ Cop28-ը, անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ նույնպես նավթային երկրում: Այդ կոնֆերանսին ընդառաջ սոցիալական մեդիայի կեղծ հաշիվների բանակը պաշտպանում էր ԱՄԷ-ն:

«Ադրբեջանին օրեր են մնացել տարվա կլիմայական ամենակարևոր իրադարձությունը հյուրընկալելու համար։ Կենսականորեն կարևոր է, որ տեղ լինի իրական քննարկման համար այն մասին, թե կառավարություններն ինչ պետք է անեն կլիմայական արտակարգ իրավիճակները լուծելու համար: Այնուամենայնիվ, թվացյալ անիրական հաշիվների ցանցը փոխարինում է իրավացի քննադատությանը ծաղկուն դրականությամբ»,- ասել է Global Witness-ից Ավա Լին։

Նա նշել է, որ դյուրությունը, որով այդ օգտահաշիվները կարողացել են ազդել առցանց բովանդակության վրա, մտահոգիչ է, հատկապես, որ X-ը միտումնավոր նվազեցրել է իր վստահության և անվտանգության թիմերի կարողությունները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն և COP29-ի գրասենյակը չեն պատասխանել The Guardian-ի հարցումներին:

Global Witness-ի վերլուծությունը բացահայտել է X-ի 71 կասկածելի հաշիվներ: Բոլորը, բացառությամբ վեցի, ստեղծվել են մայիսից ի վեր: Բոլորը կիսում են բնության հետ կապված դրոշի և անձնական էջի պատկերներ, հաճախ՝ ծաղիկներ կամ ծառեր, որոշ հաշիվներ օգտագործել են ճիշտ նույն պատկերները: Սեպտեմբերին դրանց հրապարակումների կեսից ավելին օգտագործել է #COP29 կամ #COP29Azerbaijan հեշթեգերը, իսկ ռեթվիթների 70%-ը վերաբերել է Ադրբեջանի Cop29 պաշտոնական գրառումներին, Ադրբեջանի կառավարության կամ այլ պաշտոնական գրառումներին:

Առաջին 16 հայտնաբերված հաշիվների հաղորդագրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ հոկտեմբերի 1-ին 12 հաշիվներ մեկը մյուսի հետևից որոշակի հաջորդականությամբ հաղորդագրություններ են տեղադրել, ինչը ենթադրում է, որ հաշիվները վերահսկվում են մեկ անձի կողմից, որը հերթով մուտք է գործել յուրաքանչյուր օգտահաշիվ: Այս բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ հաշիվները կեղծ են, թեև հնարավոր է՝ դրանցից մի քանիսն իրական են:

Պարզվել է, որ ևս 111 հաշիվներ հրապարակում են հաղորդագրություններ, որոնք COP29-ի պաշտոնյաներին Ադրբեջանում նույն կերպ աջակցում են, բայց չեն տարածում բնության թեմայով պատկերներ:

Լրատվամիջոցը նշում է, որ հրապարակման պահին որոշ օգտահաշիվեր կասեցվել են, իսկ գրառումները փոխարինվել հաղորդագրությունով, որտեղ ասվում է․ «X-ը կասեցնում է այն հաշիվները, որոնք խախտում են X կանոնները»:

Մյուս հաշիվները «ժամանակավորապես սահմանափակվել են»։

«Մենք քայլեր ենք ձեռնարկել այս զեկույցում նշված հաշիվների մեծ մասի դեմ: Մեր անվտանգության թիմերը մշտապես աշխատում են՝ դադարեցնելու համակարգված ոչ իրական վարքագիծը»,- ասել է X-ի խոսնակը։

Ադրբեջանը սոցիալական ցանցերում ոչ վավերական հաշիվներ օգտագործելու պատմություն ունի, որը նաև Meta-ի ուշադրությունն էր գրավել 2022 թվականի ապրիլին։ Ընկերությունը նշել էր, որ «խափանել են Ադրբեջանում բարդ ցանց, որը զբաղվում էր և՛ կիբերլրտեսությամբ, և՛ համակարգված ոչ իրական վարքագծով»։ Այն հիմնականում թիրախավորել է Ադրբեջանից մարդկանց, այդ թվում՝ ժողովրդավարության ակտիվիստներին, ընդդիմությանը, լրագրողներին և արտերկրում իշխանության քննադատներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի