Հանրային ռադիոյի տնօրենը`«Բաքու» գրությամբ ժամացույցը խմբագրությունում փակցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ես ընդամենը կախել եմ մեխանիզմ, որը ցույց է տալիս որոշակի քաղաքի ժամ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցները ռադիոտան պատից կախելու իր որոշմանը։

Դիտարկմանը, թե որոշակի երկրներ չեն, այլ թշնամական երկրներ են՝ Քոլոյանն արձագանքեց. «Դա ձեր մեկնաբանությունն է։ Ես որևէ քաղաքական մեկնաբանություն չեմ անում, ես հանրային հիմնարկի ղեկավար եմ և ունեմ անձնական կարծիք՝ որն է թշնամի երկիր, և որը՝ ոչ, բայց ներկայացնելու մտադրություն չունեմ»։

Հարցին, դա արդյո՞ք պաշտոնական Բաքվին սիրաշահելու փորձ էր՝ Քոլոյանը պատասխանեց. «Ինձ ամենաքիչը հետաքրքրում է՝ պաշտոնական Բաքվում ինչ են մտածել»։

Իսկ հաշվի չի՞ առել, որ այնտեղ աշխատողներ կան, որոնց երեխաները զոհվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ Արմեն Քոլոյանը պատասխանեց. «Ենթադրել եմ, որ դա պետք է ընկալվի մեխանիկական գործիք, որը ցույց է տալիս ժամ, ընդամենը դա, հոգեբանական ճնշումը չեմ ենթադրել, որ կարող է լինի։ Հետագայում, կոլեկտիվում խոսելով՝ որոշել ենք հանել»։

Մանրամասները՝ տեսանյութում։