Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հրավերով այցելել է Մինսկ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այցի շրջանակում Մուստաֆաևը Պանտուսի հետ հանդիպմանը քննարկել է «ռազմատեխնիկական ոլորտում երկու բարեկամ երկրների միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները»։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Նախատեսվում …

