Արամ Ա-ի հետ զրույցում Թրամփը վերահաստատել է իր հավատարմությունը տարածաշրջանային խաղաղությանը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսով կապ է հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այս մասին ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։

«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։

Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը որպես ուժեղ, խելացի և դինամիկ։

Ի պատասխան՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել պարոն Թրամփին հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս կրիտիկական պահին։

Նորին Սրբությունը մեծ հույս հայտնել, որ նոր վարչակազմի գալուստով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման վերաբերյալ։

Բացի այդ, Նորին Սրբությունը հույս է հայտնել նոր վարչակազմի օրոք հայաստանյան ակտիվ ներկայացուցչության և Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարության մեջ։