Е-gov.am-ից տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ ՀՀ նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը` 1. Հայաստանի Հանրապետության նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2. …

