Թրամփն Արցախ այցելած ու Բաքվի սև ցուցակում գտնվող Թուլսի Գաբարդին որոշել է նշանակել հետախուզության տնօրենի պաշտոնում

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ասել է, որ իր համախոհը դարձած նախկին դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գաբարդին, որոշել է նշանակել ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում, գրում է CNN-ը։

Գաբարդը, որը բանակի ազգային գվարդիայի վետերան ​​է, 2020 թվականին հայտ էր ներկայացրել դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածուի մրցապայքարում, սակայն հաջողության չէր հասել։  Դրանից հետո՝ 2022 թվականին, նա հայտարարել էր, որ հեռանում է Դեմոկրատական ​​կուսակցությունից: Նա քարոզարշավ է անցկացրել Թրամփի հետ և ծառայել նրա անցումային թիմում: Գաբարդն օգնել է Թրամփին Քամալա Հարիսի հետ սեպտեմբերի նախընտրական բանավեճին պատրաստվելիս։

«Ես գիտեմ, որ Թուլսին մեր հետախուզական համայնքին կբերի այն անվախ ոգին, որը ցույց է տվել նրա վաստակավոր կարիերան՝ պաշտպանելով մեր սահմանադրական իրավունքները և ապահովելով խաղաղությունը ուժի միջոցով»,- ասել է Թրամփը:

Հավելենք, որ 2017 թվականի սեպտեմբերին,  դեռևս կոնգրեսական լինելու ընթացքում, Գաբարդը ԱՄՆ օրենսդիրների հետ այցելել է Հայաստան ու Արցախ, եղել Ստեփանակերտում ու Շուշիում, հանդիպել Արցախի պաշտոնյաների հետ։

Այս այցը հարուցել էր պաշտոնական Բաքվի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» էր անվանել ամերիկացի օրենսդիրների այցը Լեռնային Ղարաբաղ և հայտարարել, որ  նրանք ներառվել են սև ցուցակում։

«Փալոնը, Վալադաոն և Գաբարդն անօրինական այց են կատարել օկուպացված ադրբեջանական տարածքներ՝ խախտելով ադրբեջանական օրենսդրությունը։ Երեքն էլ ավելացվել են Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ այն ժամանակվա մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։

Գաբարդը նաև դատարպարտել է Ադրբեջանի ագրեսիան ու մեղադրել  Թուրքիային 2020 թվականին  Արցախյան 44-օրյա պատերազմը հրահրելու և խրախուսելու մեջ։

2019 թվականին Գաբարդը ԱՄՆ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ համահովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։

Էմմա Չոբանյան