ԱՄՆ Պետքարտուղարությունը կգլխավորի Ռուբիոն․ հայտնի է դարձել Թրամփի այլ նշանակումների մասին

Լուրեր

06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Հանրապետական կուսակցությանը հաջողվել է մեծամասնություն ստանալ Ներկայացուցիչների պալատում։ Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք նոր նշանակումների մասին։ Սենատոր Մարկո Ռուբիոն կգլխավորի Պետքարտուղարությունը։ Կոնգրեսական Մեթ Գեյցին առաջարկվել է գլխավորել Արդարադատության նախարարությունը, այսինքն՝ դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային հետախուզությունը պետք է գլխավորի նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդին, որը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության հետ այցելել էր Հայաստան և Արցախ, քվեարկել հայկական բանաձևերի օգտին, դատապարտել Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ, ինչպես նաև կոչ արել «ճանաչել Ռուսաստանի օրինական մտահոգությունները»՝ կապված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հիպոթետիկ անդամակցության հետ։

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար հանրապետականներին անհրաժեշտ էր 218 մանդատ։ Մինչև վերջերս հանրապետականներին երկու մանդատ չէր բավականացնում մեծամասնություն ստանալու համար, սակայն այժմ CBS News-ը կանխատեսում է, որ դա նրանց հաջողվել է։

Որոշ ընտրատարածքներում ձայների հաշվարկը դեռ շարունակվում է. դա պայմանավորված է նրանով, որ որոշ ընտրական հանձնաժողովներ պետք է ուշադիր ստուգեն բոլոր փաստաթղթերը և հաշվիեն փոստով ստացված քվեաթերթիկները։

Այսպիսով, հանրապետականներն այժմ վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները. նախագահական ընտրություններից անմիջապես հետո նրանք վերականգնել են վերահսկողությունը Սենատի վրա։

Առնվազն առաջիկա երկու տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև հաջորդ ընտրություններ, Դեմոկրատական կուսակցությունը կզրկվի իշխանությունից, և Դոնալդ Թրամփը կարող է հույսը դնել Կոնգրեսի աջակցության վրա՝ իր ծրագրերն իրականացնելու և վարչակազմի առանցքային պաշտոնյաների նշանակման համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի