Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Եվս 74 մարդ վիրավորվել է։ «Փլատակների տակ անհայտ կորածների որոնումները շարունակվում են»,- հավելել են նախարարությունից։ Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հաղորդել էր, որ թիրախավորել է լիբանանյան արմատական շիական «Հըզբոլլահ» շարժման հրամանատարին, որը, ըստ Իսրայելի, …

