12 Սեպտեմբեր 2024 | 14:14
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյա, դպրոցի տնօրեն ու նրա տեղակալը․ Հակակոռուպցիոն կոմիտե
Ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձ, դպրոցներից մեկի տնօրենը և տնօրենի տեղակալը, այս մասին Factor.am-ին տեղեկացրեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մանրամասնեց, որ ձերբակալությունները տեղի են ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում: Ի դեպ, Factor.am-ի տեղեկություններով, մարզպետարանի ձերբակալված պաշտոնյան Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն է։ Մանյա Պողոսյան