Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար զենքի օգտագործումը կնշանակի ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցությունը հակամարտությանը։ «Ռուսաստանը սկսեց այս հակամարտությունը։ Ռուսաստանը ապօրինի ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Ռուսաստանը կարող է դադարեցնել այս հակամարտությունը հենց հիմա։ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և մենք ակնհայտորեն լիովին աջակցում ենք Ուկրաինայի …

